ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը աշխատանքից ազատել է Վարչապետի առանձնատան մոտ հսկողություն իրականացնող ՃՈ ուղեկցող գումարտակի (գայի սպեց)երկու աշխատակիցների: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ՃՈ երկու աշխաակիցների ազատումը կապված է օրերս Վարչապետի առանձնատան մոտ ինքնահրկիզման դիմած 47-ամյա տղամարդու դեպքի հետ: Իսկ ինչու է ՀՀ ոստիկանապետը նման քայլի գնացել:
Ըստ Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների՝ տղամարդը ՃՈ աշխատակիցների հետ երկար զրուցել է, որից հետո նրանցից մի քանի մետր հեռավորության վրա բենզինը լցրել է իր վրա: Արդյունքում, ՃՈ աշխատակիցները որեւէ քայլ չեն ձեռնարկել տղամարդու գործողությունները կանխելու համար:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետի առանձնատան մոտ 47-ամյա տղամարդու ինքնահրկիզման դեպքից: Թե ինչ անձնական խնդիրներ է ունեցել նա: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրապահները պարզել են, որ նա շատ պարտքեր է ունեցել, ավելին այդ պարտքերի արդյունքում նրա մեքենայի նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում, որից հետո մեքենան հայտնաբերել են եւ առգրավվել են նրա ձեռքից: Այս ամենի արդյունքում նրա կինը թողել հեռացել է նրանից, եւ նա տևական ժամանակ իրավիճակից ելնելով պարբերաբար խմել է եւ որոշել է դիմել այս քայլին:
Նշենք,որ Shamshyan.com-ը հակտնել էր, որ 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնից ահազանգ էր հնչել, որ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից շտապօգնության խումբը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակչին:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է պլաստմասե տարա, ինչպես նաև վերնազգեստ և կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային փորձաքննություններ:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական կեցավայրի դարպասների դիմաց, 47-ամյա տղամարդն անձնական խնդիրների պատճառով, ինքնահրկիզման եղանակով, փորձել է ինքնասպան լինել:
Ք․Մ․