
Ադրբեջանում ոստիկանությունը բերման է ենթարկել «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության կազմակերպած ակցիայի 204 մասնակցի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից նշել են, թե քաղաքացիները փորձել են Բաքվում չհամաձայնեցված հանրահավաք անցկացնել: