
Նոյեմբերի 12-ին, ժամը 14:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղում՝ տներից մեկի բակում, այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արգել գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում այրվում է մոտ 160 հակ անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին: