Լեղապարկի ու ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրների դեպքում օրգանիզմի համար անչափ օգտակար կլինեն մի շարք պարզ, սակայն առողջարար ուտեստները, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։ Այս մասին գրում է URA.Ru-ն՝ վկայակոչելով սննդաբան Նուրիա Դիանովային։
Մասնագետի խոսքով՝ լեղաքարային հիվանդության դեպքում կան որոշ հակացուցումներ, որոնց հարկավոր է անպայման հետևել։ Օրինակ՝ չի կարելի ուտել խաշած հավկիթ ու չարաշահել մրգերը, յուղոտ մթերքն ու ալկոհոլը։ Միևնույն ժամանակ գոյություն ունի երկու պարզ ու համեղ ուտեստ, որոնք կօգնեն պահպանել ենթաստամոքսայի գեղձի աշխատանքը։
«Առհասարակ գոյություն չունի որևէ սուպերմթերք, որը հարկավոր է մեծ քանակությամբ ուտել։ Երբ մենք սկսում է որևէ բան մեծ քանակությամբ ուտել, հետագայում ի հայտ են գալիս այլ խնդիրներ», – նշել է մասնագետը՝ ընդգծելով, որ ենթաստամոքսային գեղձի համար շատ օգտակար կարող են լինել օմլետն ու կաթնաշոռային սուֆլեները, որոնք պատրաստվում են ջեռոցում։
«Ենթաստամոքսային գեղձը լավ է դրանք ընդունում ու յուրացնում։ Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր ունեն լեղաքարային հիվանդություն», – հավելել է նա։
Ինչ վերաբերում է մրգերին, ապա դրանք ցանկալի է ուտել միայն ջերմային մշակման ենթարկելուց հետո։ Հում վիճակում առանց օրգանիզմին վնասելու կարելի է ուտել միայն բանանը։