
ArmLur.am֊ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական գործով ոստիկանությունն արդեն հետքեր է գտել։ Ըստ ArmLur.am֊ին հասած բացառիկ տեղեկությունների՝ ոստիկաններն կասկածյալ ունեն։ Այս պահին իրավապահներն աշխատանքներ են իրականացնում կասկածյալի շուրջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:
Ի դեպ, երեկ՝ նոյեմբերի 11-ին, ոստիկանությունը դիմել էր հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը Պեմզաշենում կատարված սպանությունների գործով:
Քնար Մանուկյան