Ահազանգ Երվանդ Քոչարի փողոցում հնչած կրակոցների դեպքով.Դեպքի հետ կապ չունեցող անձանց ճնշում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել օրերս Երվանդ Քոչարի փողոցում մի խումբ երիտասարդների կողմից զինված ռազբորկայի եւ հնչած կրակոցների դեպքով:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը ձերբակալել է դեպքի հետ որեւէ առնչություն չունեցող անձի, որին երեք օր պահելուց հետո ազատ են արձակել: Սակայն լուրեր կան,որ տղամարդուն ցանկանում են տանել կալանքի, որպեսզի այդ ճանապարհով նա աջակցի քննությանը եւ հայտնի դեպքի մասին այլ մանրամասներ, մինչդեռ տղամարդը պնդում է, որ այն ինչ չգիտի հայտնել է եւ որեւէ այլ բան չգիտի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ոստիկանությունը Երևանում կանխել է մինչև ատամները զինված ռազբորկան։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ժամը 20։30-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում մի խումբ երիտասարդների միջև զինված ռազբորկա է տեղի ունենում։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ մարտական թմբուկավոր ատրճանակ, իսկ Mazda 6 մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին մեկ այլ մարտական զենք, և ավտոմեքենայի դռան գաղտնի վայրում մեկ այլ մարտական զենք։

Ք. Մ.




Լրահոս