
Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում: Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ18 տարեկաններկ տղամարդկանց առաջնության առաջատարներից մեկը 7 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանն է: Նա հավաքել է 6 միավոր:
Նույն տարիքային խմբի կանանց պայքարում առաջատարը Մարիամ Մկրտչյանն է, ով իր ակտիվում ունի 6,5 միավոր: Նա հաղթանակ է տոնել է նաև 7-րդ տուրում:
Շախմատի Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը բաղկացած է 9 տուրից։