
Ուկրաինայի բոլոր շրջաններում կիրակի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել։
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բնակչությանն իրազեկել են պատկան մարմինները։
Նշենք , որ կիրակի գիշերը Կիևում և երկրի որոշ շրջաններում ևս տագնապի մասին էին ահազանգել, սակայն հետո այն չեղարկվել էր։
Շաբաթ օրը տարբեր ժամանակներում ավիահարվածների ձայներ են հնչել գրեթե ամբողջ Ուկրաինայում։