Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց «Ատալանտային»:
Ինչպես փոխանցում է armsport.am-ը, միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջեկոն, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի պաշտպան Պալոմինոն:
Բերգամոյի թիմի կազմում գոլ խփեցին Լոկմանն ու Պալոմինոն:
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 80-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 30 միավորով 4-րդն է: «Ատալանտան» 6-րդն է 27 միավորով: