Նոյեմբերի 11-ին, ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 198-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 59-ամյա Հայկ Խաչատրյանին, որը մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության Սիսիանի և Վայքի բաժինների ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահվան ելքով վրաերթը կատարել է «ԲՄՎ» մակնիշի մեքենայի 47-ամյա վարորդը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների շնորհիվ նա Վայք քաղաքի ավտոկայանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է նախաքննություն: