ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների` ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ խմորումներ են սկսվել: Պատճառը դարձյալ հասարակական կազմակերպություններն են, որոնց ընդունել էր ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Բանն այն է, որ ՊՆ-ում որոշված է եղել շատ չոր արձագանքել բոլոր նրանց, որոնք Հայաստանից դուրս եղած կազմակերպությունների կողմից են ֆինանսավորվում, այսինքն` այն, ինչ որ արեց ՊՆ իրավական հարցերով տեղակալ Վլադիմիր Գասպարյանը: Սակայն Դ.Տոնոյանը, ըստ ՊՆ-ի «հասկացողության», ավելի փափուկ է գտնվել, ավելին, ողջունել է «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին,  որոնց Վլադիմիր Գասպարյանը «գրանտակեր» էր անվանել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` հարցը պետք է քննարկվի երեկվանից արդեն արձակուրդից վերադարձած  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ, եւ գուցե առաջիկայում հետաքրքիր զարգացումներ լինեն:




Լրահոս