Քննչական կոմիտեն հաստատում է` ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:
Նշենք, որ Վրույր Բարսեղյանը հոգեբուժարաններից մեկում հաշվառված է եղել:
Ավելի վաղ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնել էին, որ բացահայտվել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Ձերբակալել են Շիրակի մարզի 2 բնակչի, ովքեր ազգականներ են: ձերբակալվածներից մեկը ոստիկանությունում խոստովանել է կատարածը: