ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թատրոնից զանգեցին, ասացին՝ պետք է թուղթ ստորագրես. Լուսինե Կիրակոսյանը` հոբելյանական երեկոյի և նոր «հարված»-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լուսինե Կիրակոսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է դեկտեմբերի 4-ին կայանալիք հոբելյանական երեկոյի եւ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից իրեն անակնկալ ազատման որոշման մասին:

Նշենք, որ Լուսինե Կիրակոսյանը թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Արտավազդ»  մրցանակակիր է:

Նկարահանվել է «Ձիավորը, ում սպասում էին» (1984), «Ավտոբուս» (1988), «Լաբիրինթ» (1994), «Մեր բակը» (1996), «Մեծ քաղաքի փոքր պատմությունը» (2007), «Փեսացուն կրկեսից» (2011) ֆիլմերում։ Խաղացել է Նվարդ «Սեր և ծիծաղ», Կին՝ «Ավտոբուս», Սիրարփի՝ «Քո վերջին հանգրվանը», Լուկա՝ «Շոկոլադ ուտող զինվորը», Սաթիկ՝ «Թաղի զավակը», Մայր՝ «Հալածված առաքյալը» ներկայացումներում, իսկ «Ցիանակալիում … Կաթով կամ առանց կաթի» ներկայացման մեջ Վեներանդայի դերակատարման համար 2011թ-ին արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփ Հովսեփյան




Լրահոս