Այսօր Հայաստանում աշխատող աղքատների տեսակարար կշիռը գնալով մեծանում է, այսինքն՝ մարդն աշխատում է, բայց, այդուհանդերձ աղքատ է համարվում, որովհետև եկամուտների աճ չի սպասվում, դեռ ավելին՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գներն օր օրի են ավելանում: Ասում է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Ըստ տնտեսագետի՝ պետությունը որքան էլ պնդի, թե երկնիշ տնտեսական աճ ունենք, տնտեսությունն էլ թռիչքաձև զարգանում է, միևնույնն է՝ մարդիկ ամեն օր իրենց կենսակերպում զգում են տնտեսական զարգացման բացասական հետևանքները: Մարդկանց սառնարանները գնալով դատարկվում են, իրական գնողունակությունն էլ պակասում է, և այս պարագայում քաղաքացին ի՞նչ անի, ինչպե՞ս դիմադրի օրեցօր ահագնացող գնաճին: Հարցերին տնտեսագետն այսպես է արձագանքում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում