ՏԵՍԱՆՅՈՒԹ. 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի. ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 7-ից 14-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2996 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 25 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 31 վարորդ։

15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 81-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 9 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։




Լրահոս