ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ անել «բայրաքթար» արտադրելու ու զինանոցը նաև ԱԹՍ-ներով հարստացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց՝ Հորդանանն է այն երկիրը, որին զենք մատակարարելու համար Հայաստանը միլիոններ է վճարել, բայց առ այս պահը զենքի մատակարարում տեղի չի ունեցել:

Փաշինյանը, սակայն, վստահեցնում է՝ կառավարությունն անում է հնարավորը զենք ձեռք բերելու հետ կապված բոլոր հարցերը լուծելու համար:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը վստահ է՝ այսօր կառավարությունն իսկապես քայլեր անում է՝ համալրելու մեր զինանոցը: Նրա համոզմամբ Հայաստանը սպառազինություն ձեռք բերելու մասով միայն Հնդկաստանի հետ չէ, որ համագործակցում է:

Նախկին պատգամավորը վստահ է՝ բանակի զինտեխնիկան հարստացնելու ու համալրելու կարևորագույն մեթոդներից մեկն էլ դա տեղում արտադրելն է, այսինքն՝ սպառազինությունը զարգացնելն է: Համաձայն է մեր այն դիտարկանը, որ չե՛ս կարող ԱԹՍ արտադրել, եթե անգամ լվացքի մեքենա չես արտադրում: Բայցև շեշտում է՝ եթե, այնուամենայնիվ, ուզում ես անօդաչու թռչող սարքեր արտադրել, ապա պետք է սկսես բարձր արդյունաբերության ոլորտը զարգացնելուց:

Ոլորտը կառավարելու համար ճիշտ մոդել պետք է ներդնել, ասում է Գորգիսյանն ու ավելացնում՝ հիմնովին, լրջագույն փոփոխություններ պետք է անես, ինչը միշտ չէ, որ գումարի հետ է կապված: Պարզապես պետք է նպատակ դնել ու գնալ դրա հետևից:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս