
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Ռուսաստանից Վրաստան ժամանածներից շուրջ 100 հազարը մնացել է Վրաստանում, գրում է «Ալիք Մեդիան»:
Radio France-ին տված հարցազրույցում նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ զորահավաքից հետո 700 հազար ՌԴ քաղաքացի է հատել Վրաստանի սահմանը, որից 600 հազարը մեկնել է տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստան, Թուրքիա և եվրոպական երկրներ:
Ըստ նախագահի՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստան է մուտք գործել նաև մոտ 30 հազար ուկրաինացի փախստական, որոնց մի մասը վերադարձել է Կիև՝ իրավիճակի կայունացումից հետո։
«Երբեմն ներքին բանավոր առճակատումներ լինում են, սակայն, ընդհանուր առմամբ, Վրաստան ժամանած և ներկայում այստեղ հաստատված Ռուսաստանի քաղաքացիները չեն կիսում պուտինյան Ռուսաստանի ճակատագիրը»,- ասել է Զուրաբիշվիլին: