Ռուսական լրատվամիջոցները երեկ հաղորդեցին, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին հրավիրել են քննչական վարչություն` ցուցմունքներ տալու: Նրան պետք է հարցաքննեն Մոսկվայի բանկի գործով, որի շրջանակներում մեղադրվում են այսօր հետախուզման մեջ գտնվող բանկի նախագահն ու տեղակալը, քանի որ քաղաքային բյուջեից անօրինական ճանապարհով «Պրեմիեր Էստեյտ» ՓԲԸ-ին մոտ 13 միլիարդ ռուբլու վարկ են տրամադրել: «Ժողովուրդ»-ն իր մոսկովյան աղբյուրներից տեղեկացավ, որ Յուրի Լուժկովն իրավապահներին փոխանցել է, թե ինքը դասախոսություններ է կարդում (Ավստրիայո՞ւմ), երբ ավարտի, կվերադառնա: Սակայն հավանական է, որ Լուժկովը եւս, ինչպես բանկի նախագահ Անդրեյ Բորոդինը եւ տեղակալը մնացին Անգլիայում, այլեւս չվերադառնա Մոսկվա: Բանն այն է, որ նրա նկատմամբ վերադարձից հետո խափանման միջոց կընտրվի երկրից չբացակայելու մասին ստորագրությունը: Սակայն այս պատմության մեջ հետաքրքիրը հայ որոշ գործարարների ճակատագիրն է, որոնք անցնում են Լուժկովի գործով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ