
Ռուս-ամերիկյան բանակցություններն իսկապես այսօր Ստամբուլում կայացել են, դրանք ԱՄՆ նախաձեռնությամբ են եղել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Դա ամերիկյան կողմի նախաձեռնությամբ է եղել»,-գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինս քննարկումից մանրամասներ չի հայտնել: