Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Կառավարությունից միանվագ 10 միլիոն դրամ կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը կառավարությունից միանվագ 10 միլիոն դրամ գումար կստանա, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս 1 միլիոն 300 հազար դրամ:

Այս մասին տեղեկացրել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

«2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկներին խրախուսման համար: Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումների, սա պետության եւ մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգեւած մեր մարզիկներին: Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ բյուջեն հարստացնող բոլոր օրինապահ հարկատուներին»,-գրել է պատգամավորը:




Լրահոս