
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ հայտարարությունից:
ՌԴ խաղաղապահների կողմից երեսուն դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվել, և որևէ միջադեպ չի արձանագրվել: Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
Նշվում է նաև, որ ապահովվել է ուխտավորների ուղեկցում Ամարասի և Գանձասարի վանքեր։