
Հայաստանը հասկանում է, թե ինչ է սա նշանակում է։ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ։ Անդրադառնալով Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի ելույթին՝ Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը․
«Զինվորական համազգեստով և զինվորականների ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ին իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և հայկական այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են։
Հայաստանը հասկանում է, թե ինչ է սա նշանակում է։ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ»,- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ »ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։
«Այսօր այս ռազմավարական բարձունքներից մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը։ Մենք Սև լճի ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,-ասել է Ալիևը։