Իշխող խմբակցությունը պատրաստվում է ծափերով դիմավորել ընդդիմությանը․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան։ Այսօրվանից մեկնարկող ԱԺ նիստերին կմասնակցեն նաեւ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։ Մեզ հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ անձամբ ինքն ուրախ է, որ ընդդիմությունը վերադառնում է:

Մեր դիտարկմանը, թե իրենց խմբակցությունը մեկ տարի շարունակ ծեծով-հայհոյանքով էր դիմավորում ընդդիմադիրներին, վերջում էլ ծափերով ճանապարհեց դահլիճից դուրս, արդյոք հիմա պատրաստվո՞ւմ է ծափերով դիմավորել նրանց, Աղազարյանն ասաց․ «Ընդամենը երկու անգամ է, եթե չեմ սխալվում, եղել միջադեպ, հետեւաբար, դա ընդհանրացնել ամբողջ տարվա վրա՝ ճիշտ չի լինի, եւ ես որեւէ առիթ բաց չեմ թողնելու` ասելու, կրկնելու, կարեւորելու ընդդիմության դերը՝ որպես իշխանության մաս, ԱԺ աշխատանքների որակի բարձրացման իմաստով։ Դրա համար շատ ուրախ եմ, որ էդպիսի որոշում են կայացրել մեր ընդդիմադիր գործընկերները»։

Կրկնեցինք հարցը` իսկ հնարավո՞ր է, որ այդ ուրախությունն արտահայտեն նաեւ ծափերով, ինչպես ճանապարհել էին։ Աղազարյանն ասաց․ «Չէ, ես չեմ ծափահարի, որովհետեւ դա ավելորդություն է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս