
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տարի Երեւանի քաղաքապետարանը մեծ գումարներ է ծախսում մայրաքաղաքի համար նստարաններ եւ աղբամաններ գնելու համար, սակայն հաճախ այդ թանկարժեք նստարանները հայտնվում են անմխիթար վիճակում եւ այդպես էլ չեն վերանորոգվում:
ArmLur.am-ը, որ նկարահանում էր անում Կոնսերվատորիայի հարակից այգում, ականտես եղավ, թե այգու նստարաններն ինչ անմխիթար, կոտրված եւ գունաթափված վիճակում են: Երեւանի սրտում միայն «անունով» նստարաններ կան, որոնց վրա փաստորեն նստել հնարավոր չէ:
Արձանագրենք, որ Երեւանի քաղաքապետարանը պատշաճ հսկողություն եւ բարեկարգման աշխատանքներ չի ձեռնարկում կոտրված նստարանները վերանորոգելու կամ հները նորերով փոխարինելու համար, այն է հենց Երեւանի սրտում՝ Օպերայի հարեւանությամբ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան