Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք. գրանցվել է 11 ավտովթար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու՝ 3-ական, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սպանության փորձի, ավազակային հարձակման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու, փաստաթղթի ոչնչացման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ու աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, բնակարանային գողության և վրաերթի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս