Պեմզաշենի գործով կասկածյալներից մեկը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 32-ամյա Վրույր Բարսեղյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին ավելի վաղ հայտնի էր դարձել Պեմզաշենում մորը եւ երկու երեխաներին դաժան կերպով սպանության գործով ձերբակալվածները ինչ են պատմել իրավապահներին: Այսպիսով ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այս պահին քրեական գործով դեպքի մասին իրավապահներին ողջ եղելությունը պատմել է ձերբակալվածներից միայն Պեմզաշենի բնակիչ Վրույր Բարսեղյանը: Նա նախաքննական մարմնում պատմել է, որ տուն է մտել գիշերը տան հիմնական դռնից եւ տան դուռը բաց է եղել: Զարինե Մելիքսեթյանի տուն են մտել գողության նպատակով, բայց երբ խառնաշփոթ իրավիճակ է եղել, տան անդամները դիմադրել են, նրանք կապել են ընտանիքի անդամներին, որից հետո էլ սեռական բռնի գործողությունների են դիմել:




Լրահոս