Այսօր՝ նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելես քաղաքում կկայանա ՀՀ վաստակավոր արտիստ, սիրո հավերժ երգիչ Հայկոյի հիշատակին նվիրված մեծ համերգ, որին ներկա կգտնվեն երգչի հարազատ ընկերներն ու մտերիմները:
Համերգի նախապատրաստական աշխատանքներից լուսանկարներ է հրապարակել դերասան, հումորիստ Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Քրիստինե Պեպելյանը, Արմինկան, Արտավազդ Ամիրյանը եւ Ռազմիկ Ամյանը:
Ի դեպ, նշենք, որ համերգը կրում է «Սերը սիրուց հետո՝ կարոտով…» խորագիրը, այն տեղի է ունենալու Ալեքս թատրոնում:
Լիդա Եղիազարյան