
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ որոշումը կայացված է եւ Զինդատախազ կնշանակվի Գրիգոր Էլիզբարյանը, որ այս պահին ժամանակավոր կատարում է Զիդատախազի պարտականությունները: Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ որոշումը կլինի առաջիկայում:
Նշենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 1-ին հրաման է ստորագրել, որով զինվորական դատախազի տեղակալ է նշանակել Գրիգոր Էլիզբարյանին` ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորականա դատախազի պաշտոնից։
Նույն հրամանով Էլիզբարյանը հանվել է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակից։
Մեկ այլ հրամանով զինվորական դատախազի պարտականությունները նոյեմբերի 2-ից դրվել են Էլիզբարյանի վրա։