Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է ջրծաղիկի շուրջ 15 հազար դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2022 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին վարակային հիվանդություններից ամենաշատն արձանագրվել են ջրծաղիկի դեպքեր:

Հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին, Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 14980 դեպք, որից մինչև 18 տարեկանների դեպքերի թիվը 12542 է: Նույն ժամանակաշրջանում 0-2 տարեկան 1193 երեխա է վարակվել ջրծաղիկով:

2022 թվականի հունվար-սեպտեմբերին գրանցվել է կենդանիների կողմից տուժելու 5060 դեպք, որից մինչև 18 տարեկանների 1676 դեպք է գրանցել:

Այս տարվա նույն ժամանակահատվածում թոքաբորբի չճշտված հարուցիչով 4380 դեպք է արձանագրվել, որից 18 տարեկանների մոտ դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 1529:




Լրահոս