Խորհրդարանական «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններն այսօր՝ նոյեմբեի 15-ին, Ազգային ժողովում մեկնարկած հերթական քառօրյա նիստին թեև գրանցվել են, բայց ԱԺ նիստերի դահլիճում ընթացող օրենսդրական փաթեթների քննարկումներին չեն մասնակցում:
Ընդդիմադիրները, որ պնդում են, թե իրենք խորհրդարանը չէին էլ լքել, որ այժմ էլ վերադառնան, խորհրդարանական ամբիոնից հայտարարում են՝ օրենսդիր մարմին գալը չի նշանակում հրաժարվել փողոցի պայքարից:
Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, սակայն, ընդդիմադիրների՝ Ազգային ժողով գալու մասին բոլորովին այլ տեսակետ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան