«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հայտնում է ESPN-ը, թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հանդիպում է անցկացրել ակումբի ղեկավարության հետ, որտեղ քննարկել են պորտուգալացի ֆուտբոլիստի սկանդալային հարցազրույցը։ Հոլանդացի մասնագետը ղեկավարներին ասել է, որ Կրիշտիանուն չափն անցել է և այլևս չի կարող խաղալ թիմում։ Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ նույնպես դժգոհ են Ռոնալդուի արարքից։
«Մանչեսթեր Յունայթեդը» իրավաբանական խորհրդակցություններ է անցկացնում՝ այս իրավիճակում լավագույն լուծումն ընտրելու համար։ Տեն Հագը վստահ է, որ Ռոնալդուն լավ մարզավիճակում է և կարող է օգնել թիմին մրցաշրջանի երկրորդ հատվածում: Բայց գլխավոր մարզիչը չի ցանկանում դրա համար զոհաբերել թիմի ամախմբվածությունը և պատրաստ է հունվարին բաց թողնել նրան, եթե անգամ չկարողանա համապատասխան փոխարինող գտնել։