Globbing-ի, ONEX-ի եւ «Հայփոստ»-ի նկատմամբ նշանակվել է շուրջ 83 մլն դրամի տուգանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսեւորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ եւ «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ: Այս մասին հաղորդում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ հիշյալ տնտեսավարողներն առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումներում տեղեկությունը ներկայացրել են այն ձեւով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն, առաքումների իրական ժամկետի վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չեն տվել, ինչպես նաեւ իրականացրել են օրենքին հակասող գովազդներ:

Արդյունքում Հանձնաժողովի ս.թ. նոյեմբերի 8-ի թիվ 428-Ա եւ 429-Ա որոշումներով «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է ընդհանուր 61 741 125 ՀՀ դրամի, թիվ 431-Ա որոշմամբ «Օնէքս» ՍՊԸ-ի նկատմամբ` 18 311 294 ՀՀ դրամի եւ թիվ 430-Ա որոշմամբ ««Հայփոստ» ՓԲԸ եւ «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի նկատմամբ՝ 2 880 192 ՀՀ դրամի չափով տուգանքներ:




Լրահոս