Նորվեգիան ռեկորդային քանակի հրթիռներ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորվեգիայի իշխանությունները երկրի պատմության մեջ ԱՄՆ-ի հետ ամենախոշոր գործարք են կնքել նորվեգական F-35 կործանիչների համար AMRAAM-D «օդ-օդ» հրթիռների գնման շուրջ 500 միլիոն դոլարով, հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հրթիռները Թագավորությանը կհանձնվեն մինչեւ 2028 թվականը ներառյալ։

«Սա շատ կարևոր քայլ է ինչպես Նորվեգիայի պաշտպանունակության բարձրացման, այնպես էլ նորվեգական-ամերիկյան համագործակցության համար»,- ասել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը։

Նա ընդգծել է, որ նման պայմանավորվածությունների ձեռքբերումը հատկապես կարևոր է անվտանգության ներկայիս անկայուն իրավիճակում։




Լրահոս