Զինծառայողին կյանքից զրկելու դեպքով ձերբակալվել է ծառայակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ ՝ զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ. Հովսեփյանը ստացել է հրազենային վիրավորում, և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։

Նույն օրը պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս