
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Բաքու, որտեղ նոյեմբերի 17-ին սպասվում է Ռուսաստան-Ադրբեջան միջտարածաշրջանային տասնմեկերորդ համաժողովը:
ՌԴ կառավարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ համաժողովին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների ղեկավարները, կառավարության անդամներ, գործարար շրջանակների և տարածաշրջանների ներկայացուցիչներ:
Քննարկվելու են տնտեսական, տրանսպորտային, գյուղատնտեսական, արդյունաբերական, հումանիտար, կրթական ոլորտներում, փոքր և միջին բիզնեսի, փոխադարձ ներդրումների ոլորտներում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Սպասվում է նաև տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։