Երեկ Ազգային Ժողովը քննարկում էր կառավարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցուն պատկանող պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չունեցող շենքերն ու շինությունները հողի եւ գույքի հարկի մասով արտոնություններ պետք է ստանան: Նախագիծը բերվել էր «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» օրենքներում եւ «Հողային օրենսգրքում» փոփոխությունների եւ լրացումների տեսքով: Եկեղեցապատկան գույքի ցանկը, որը կցված է օրենսդրական նախաձեռնությանը, կազմում է 286 միավոր: Նշենք, որ Մայր աթոռին պատկանող գույքի ցուցակում ընդգրկված են նաեւ ֆուտբոլի 11 մարզադաշտեր, 4 առանձնատներ եւ վիլլաներ, 4 արոտավայրեր, 3 պանսիոնատներ եւ առողջարաններ, 2 ճաշարան եւ սրճարան, 2 կինոթատրոն, 3 խանութ եւ տաղավար, 4 արտադրամաս եւ կոմբինատ, 2 արհեստական լճակ եւ մառան, 4 կիսակառույցներ, 1 տրակտորային կայան, 20 հողատարածք եւ 45 հողամաս, 20 բնակելի տուն, 35 բնակարաններ եւ այլն: Երբ հարցի հարակից զեկուցող Հովհաննես Մարգարյանն ընթերցում էր այս ցանկը, «արհեստական լճակից» հետո ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը նկատեց` «բա սաունա չկա՞»: Այսինքն` բոլոր օբյեկտները եկեղեցու անվան տակ հողի հարկից ազատվում են:
ԲԱ ՍԱՈՒՆԱՆԵ՞ՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ