«ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ հանդիսատեսը կարող է կինոթատրոններում դիտել ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը։ Չնայած պաշտոնական պրեմիերան կայացել էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, սահմանափակ թվով հանդիսատես էր ֆիլմը դիտել։

 

Նոյեմբերի 3-ից «Ավրորայի լուսաբացը» պաշտոնապես էկրաններ է բարձրացել:  Ուղիղ երկու շաբաթ ֆիլմը կլինի էկրաններին։

«Ավրորայի լուսաբացը»  ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյան) պատմությունն է։ 14-ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ եւ անցնում անասելի արհավիրքներով։

Իր կամքի ուժի, խելամտության եւ անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ եւ 1917թ-ին Զորավար Անդրանիկի եւ «Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել։

Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի վավերագական արխիվային հարցազրույցներն են, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս հանդիսատեսին տեսնել դաժան իրադարձությունների միջով անցած մարդու էությունը, այլեւ զգալ նրա ցավը, հիանալ նրա կամքի ուժով, տոկունությամբ, հավատով, դաժանության մեջ գեղեցիկը տեսնելու ու հիշելու նրա կարողությամբ:

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հիմնական նպատակն է խոսել Հայոց ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով, միեւնույն ժամանակ ներկայացնել մեր ազգի պատմության ամենածանր ու ցավոտ թեման հաղթական տեսակետից:

Հայ կինոյի պատմության մեջ առաջին հայկական լիամետրաժ վավերագրական ֆիլմն է, որի պատմողական կառուցվածքը անիմացիան է: Այն պատկերում է նկարագրվող իրադարձությունը, հաղորդում տրամադրությունը եւ շաղկապում դեպքերի հաջորդականությունը:

Ֆիլմի անիմացիոն մասը համատեղ իրականացրել են հայ եւ լիտվացի նկարիչ-անիմատորները։ Ֆիլմում օգտագործված է գերմանացի կոմպոզիտորի կողմից հենց ֆիլմի համար գրված երաժշտություն, որը կատարել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Պրագայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Ֆիլմը Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից ընտրվել է ներկայացվելու համար «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի սցենարի հեղինակներն են ռեժիսոր Իննա Սահակյանը, Կերստին Մեյեր-Բիցը եւ Պիտեր Լյախովը։ Պրոդյուսերներն են Քրիստիան Բիցը, Յուստե   Միխայլինայտեն, Կեստուտիս Դռազգաուստասը, Էրիկ Իսրաելյանը եւ Իննա Սահակյանը, կոմպոզիտորները Քրիստինե Աֆդերհարը, Անդրանիկ Բերբերյանը եւ Գարեգին Առաքելյանն են։

Ֆիլմը էկրաններին կլինի մինչեւ նոյեմբերի 17-ը։ ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ. դրա հիմքում ինստիտուտի «Բանավոր պատմության» արխիվն է։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ՄԿՈՆ ԻՆՁԱՆԻՑ ՆԵՂԱՑԵԼ ԷՐ»

Համացանցում նոր սկանդալ է հասունացել դերասան Մկրտիչ Արզումանյանի շուրջ:

 

Բանն այն է, որ բլոգեր, դերասանուհի Անյա Խասկին արդեն մի քանի օր է, ինչ համացանցի իր էջում ակտիվորեն տարածում եւ դատապարտում է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է Գյումրիում հայտնի ֆայտոնի ձին ուժասպառ եղել եւ արնաքամ վիճակում չի կարողանում քայլել:

 

Բացի այն, որ դերասանուհին նման սահմռկեցուցիչ տեսարանի վրա հրավիրել էր Հայաստանի պատկան մարմիներին ուշադրությունը, նաեւ անդրադարձել էր սիրված եւ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանին:

 

 

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Կամերային թատրոնի սիրված դերասան Մխիթար Ավետիսյանի ընտանիքում համալրում է եղել: Դերասանը ունեցել է զավակ, որին անվանել է Ստեփան: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ դերասանի սոցցանցային պաշտոնական էջից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանն ու կինը դստեր հետ հայկական տարազով ավանդական գեղեցիկ ֆոտոշարք էին ներկայացրել:

Լիդա Եզիազարյան

 

ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել։

«Լորիանի» դեմ Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպման 85-րդ րոպեին 23-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր։ Նա մկանային վնասվածք է ստացել։ Բուժզննումը ցույց կտա վնասվածքի ծանրությունն ու ապաքինման ժամկետը։ ՊՍԺ-ն «Լորիանին» հաղթել էր 2:1 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 19 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 18 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Ամենացածր գնահատականը

«Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամենացածր գնահատականն է (3) ստացել «Աստոն Վիլայի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում։ 3 գնահատականն են ստացել նաեւ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆն ու կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը։ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 1:3 հաշվով։

10 հնարավորից 5 գնահատականն են ստացել Դավիդ Դե Խեան, Դիոգու Դալոտը, Լյուկ Շոուն, Կազեմիրոն, Կրիստիան Էրիկսենը, Տիրել Մալասիան, Էնտոնի Էլանգան եւ Անտոնի Մարտիալը։

4 են ստացել Մարկուս Ռեշֆորդը, 6 են ստացել Լիսանդրո Մարտինեսն ու Ալեխանդրո Գարնաչոն։

 

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է ամենշաբաթյա վարկանիշային աղյուսակը։

Փարիզի «Մասթերսի» եզրափակիչում սերբ Նովակ Ջոկովիչին հաղթած 19-ամյա դանիացի Հոլգեր Ռունեն առաջին անգամ լավագույն տասնյակում է։ Նա 18-ից բարձրացել է 10-րդ տեղ։ Լավագույն եռյակ է վերադարձել Փարիզում կիսաեզրափակիչ հասած հույն Ստեֆանոս Ցիցիպասը։ Կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը բարելավել է անձնական ռեկորդը եւ 6-րդն է։

Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը 2015 թվականից հետո առաջին անգամ դուրս է մնացել տասնյակից։ Նա 12-րդն է։ Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 19-ից նահանջել է 20-րդ տեղ։

 




Լրահոս