ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ, 41-ամյա Լուսինե Ղուկասյանի վարած Skoda մակնիշի  եւ 52-ամյա Վիրաբ Ղազարյանի վարած Nissan Xtrail մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Օտարերկրյա քաղաքացին կարո՞ղ է Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր:

Ռիտա Պողոսյան (25 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքը /3-րդ հոդված/ տարածվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱՁ գրանցվելու համար անհրաժեշտ է հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման համար դիմում, անձնագրի եւ սոցքարտի պատճենները, գունավոր լուսանկար՝ 3×4 չափի, պետական տուրքի անդորրագիր` 3000 դրամ՝ 900005160750 հաշվեհամարին:

 

 

 

ՖԻՆԱՆՍՆԵՐ

ՀԱՐՑ. Ո՞վքեր կարող են մասնակցել ներքին աուդիտորի որակավորման քննություններին:

Ջուլիետա  Խարազյան (31 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման պահանջների համաձայն՝ ներքին աուդիտորների որակավորման նպատակով անցկացվող քննություններին (այսուհետ` քննություն) կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող այն քաղաքացիները,

1) որոնք դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) որոնք չունեն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն,

3) որոնք դատական կարգով չեն զրկվել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

4) ում քննությանը մասնակցելու համար լիազոր մարմին նախորդ 3 տարվա ընթացքում ներկայացված դիմումը չի մերժվել լիազոր մարմնի կողմից` պահանջվող փաստաթղթերում կեղծ եւ (կամ) անարժանահավատ տեղեկատվություն ներկայացնելու հիմքերով։

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է առձեռն, փոստով (էլ. փոստ` [email protected]) կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով) լիազոր մարմին ներկայացնել`

-դիմում,

-անձնագրի եւ սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,

-բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

-հայտարարություն:




Լրահոս