Լուսանկարն արվել է Երեւանում
Առավոտից Երեւանի փողոցները ողողված են Նիկոլ Փաշինյանի նկարով թռուցիկներով, որոնց վրա գրված է՝ դավաճան:
ArmLur.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է թռուցիկները՝ գետնին թափված: Թե ովքեր են ակցիայի հեղինակները, հայտնի չէ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են օգտվել ուսման վարձի փոխհատուցման համար վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից:
Գայանե Կարապետյան (21 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ուսման վարձի փոխհատուցման նպատակով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից կարող են օգտվել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող (ուսանող), վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձինք։ Նշված արտոնությունից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները։ Ընդ որում՝ վարձու աշխատող հանդիսացող ուսանողը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված են ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի եւ օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որեւէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:
ՖԻՆԱՆՍՆԵՐ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է ներկայացվում շահումով խաղերի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը:
Կարեն Յավրյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Շահումով խաղի կազմակերպչի կողմից ներկայացված շահումով խաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի կամ դրանում կատարվող փոփոխությունների, լրացումների համաձայնեցումն իրականացվում է՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Շահումով խաղի կազմակերպիչը շահումով խաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը կամ դրանում կատարվող փոփոխությունները, լրացումները համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ նախքան դրանց կիրառումը՝ ներկայացնելով լիազոր մարմին երկու օրինակ: Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` կանոնակարգին, առաջարկվող փոփոխություններին, լրացումներին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգին կամ դրա փոփոխություններին, լրացումներին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շահումով խաղի կանոնակարգի կամ փոփոխությունների, լրացումների համաձայնեցված մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգին կամ դրա փոփոխություններին, լրացումներին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շահումով խաղի կազմակերպիչը ներկայացնում է նաեւ շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների ծագման սերտիֆիկատների պատճենները եւ շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձեւի, այն դեպքում, երբ փոփոխվում են շահումով խաղերի վերաբերյալ տվյալներ, որոնք չեն հակասում համաձայնեցված շահումով խաղերի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգին: