ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ումի՞ց են պաշտպանում Նիկոլ Փաշինյանին ԱԺ դահլիճում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգությունը, արդեն նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում են հսկում Նիկել Փաշինյանի անդորրը: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները մուտք են գործել խորհրդարանի դահլիճ ու նստել ընդդիմադիր պատգամավորների գլխավերևում: Խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ լուսաբանող լրագրողներս երբևէ նման բանի ականտեսը չենք եղել: Եվ այժմ հետաքրքիր է, թե ինչի՞ց կամ ումի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը, որ պատգամավորներին ոտից գլուխ ստուգելուց, ապա նոր դահլիճ թողնելուց հետո, այժմ էլ որոշել կամ հրահանգել է՝ ՊՊԾ աշխատակիցներն ընդդիմադիրներին նաև ԱԺ նիստերի դահլիճում հսկեն:

ArmLur.am-ն այսօր նկատեց նաև, որ ՊՊԾ աշխատակիցներից ոմանք խորհրդարան քաղաքացիական հագուստով են եկել: Նման բան նույնպես նախկինում չի եղել. անվտանգության աշխատակիցները կա՛մ զինվորական հատուկ համազգեստով, կա՛մ կոստյումով են եղել:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս