
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանին արգելել են լքել երկիրը: Նրան «Զվարթնոց» օդանավակայնում տեղեկացրել են, որ երկրից դուրս գալ չի կարող, քանի որ «ինչ-որ գործով մեղադրյալ է»:
Աշոտյանի փոխանցմամբ՝ մինչև այս պահն իրեն որևէ մեղադրանք չի առաջադրվել:
ArmLur.am-ը կապ հաստատեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը: Մեզ հետ զրույցում Աթանեսյանն ասաց, որ այս պահին անգամ պարզ էլ չէ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը:
Նշենք, որ ավելի վաղ Աշոտյանը տեղեկարցել էր, որ մեկնում է արտերկիր՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին մասնակցելու։