
Նոյեմբերի 15-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները համատեղ իրականացրած ծառայության ընթացքում Դսեղի անտառտնտեսության Բաղեր հանդամասում բենզասղոցի գործադրմամբ կանգուն ծառեր հատելիս հայտնաբերել են Մարց գյուղի երեք բնակչի:
Փայտանյութը տեղափոխելու համար նշված վայրում գտնվող «ՈՒԱԶ 469»-ը տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մարց գյուղի երեք բնակիչներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին: