ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը մտավախությո՞ւն ունի. իրավապահների ուսումնասիրության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իրավապահ համակարգը մտել է ՔՊ վարչություն, իսկ պատճառը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վարչության անդամների՝ խայտառակ կազմակերպված ընտրություներն էին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վարչության անդամների՝ խայտառակ կերպով կազմակերպված ընտրությունները հայտնվել են իրավապահների տեսադաշտում:

Ավելին գրել էինք, որ վարչության կազմից դուրս են մնացել փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, նախկինում ԼՀԿ-ական, Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության ներսում գործել է մի խումբ, որը կոորդինացրել է ընտրությունները. խմբի անդամները 4-ն են եղել՝ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տրդատ Սարգսյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: Կուսակցական ընտրությունների կեղծիքների մասին բարձրաձայնել են շատերը ներսում, այդ թվում՝ պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ բողոքելով, որ Արփի Դավոյանը կեղծիքներ է կազմակերպում: Արփի Դավոյանը ճնշումներ է գործադրել՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի միջոցով ազդելով մարզային իշխանությունների վրա:

Եվ ահա չի բացառվում, որ առաջիկայում ՔՊ-ական պատգամավորները դիմում ստանան եւ հայտնվեն իրավապահների աշխատասենյակում բացատրություն տալու, թե ինչ է կատարվել: ArmLur.am-ը Արփի Դավոյանից հետաքրքրվեց, թե նա մտավախություն չունի՞, ի վերջո նաեւ իր անունն է շրջանառվում, որ նա ճնշումներ է գործադրել եւ կեղծիքներ կազմակերպել:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս