Սերժ Սարգսյանը հայտնվել է անհեթեթ վիճակում: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ, երբ նրանք հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ, Ս.Սարգսյանը կրկին ցավակցել է կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ եւ ընդգծել, թե Հայաստանի փրկարար ջոկատները պատրաստ են օգնության հասնել ցանկացած պահի: Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանի օգնության առաջարկը տեսել է համացանցում եւ շնորհակալություն է հայտնել առաջարկի համար: Ուշագրավն այն է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Ս.Սարգսյանը Մոսկվայից ցավակցական հեռագիր է ուղարկել Թուրքիայի նախագահին՝ առաջարկելով հայ փրկարարների օգնությունը: Սակայն Գյուլը Ս.Սարգսյանին հեռախոսով ասել է, որ առաջարկի մասին տեղեկացել է համացանցից: Այլ կերպ ասած՝ Գյուլն արհամարհել կամ չտեսնելու է տվել հեռագիրը: Տեսնես ինչո՞ւ:
Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՀԵՌԱԳԻՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ