
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ նոյեմբերի 16-ին, զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱՄՆ պետդեպի կայքից:
Ըստ հաղորդագրության՝ խոսակցության թեման է եղել հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցություններին ուղղված հարցերը։
Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին պահպանել հրադադարը և սահմանին թույլ չտալ սադրանքներ: