Քիչ առաջ լրատվամիջոցներում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առերևույթ երևում է, որ անհայտ անձինք ներխուժել են մանկական բուժհաստատություն և բռնի ուժ են կիրառել, ինչպես նաև, ըստ լրատվամիջոցների, մինչ այդ բռնություն են գործադրել, իր մասնագիտական առաքելությունն իրականացնող բժշկուհու նկատմամբ։
«MGM փարտներս» իրավաբանական ընկերության փաստաբաններս խստորեն դատապարտում ենք բժշկի նկատմամբ կիրառված առերևույթ բռնության դեպքը: Մեր հասարակությունում բժիշկը մշտապես ունեցել է անաղարտ հեղինակություն, իսկ մասնագիտական առումով՝ բարձր որակավորում: Նման գործողությունները վնասում են բժշկի բուժաշխատողի և բժշկական հիմնարկի հեղինակությանն ու արժանապատվությանը:
Վստահ ենք, որ իրավապահ մարմինները կիրակացնեն համակողմանի քննություն դեպքի բոլոր մանրամասները պարզելու, իսկ մեղավորները կպատժվեն:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ մեր կազմակերպությունն առաջարկելու է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ենթակայությամբ գործող մանկական բուժհաստատությանը իր իրավաբանական ողջ գործիքակազմը՝ բժշկի իրավական պաշտպանությունը նախաձեռնվող քրեական վարույթի շրջանակներում:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել էր, որ «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել անվտանգության աշխատակցին, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։