
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում է։
Այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից:
Պատվիրակության կազմում են Էդուարդ Աղաջանյանը, Սիսակ Գաբրիելյանը, Լենա Նազարյանը, Հակոբ Ասլանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը և ԱԺ աշխատակիցներ, այդ թվում ԱԺ նախագահի գրասենյակից: Սիմոնյանի բացակայության օրերին նրան կփոխարինի ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը: