Խոյ
Մտերիմների շահերն ու ցանկությունները փորձեք հաշվի առնել: Էգոիստաբար մի մոտեցեք հարցերին: Հնարավոր են կոնֆլիկտներ աշխատավայրում, բայց ամեն ինչ անցողիկ է:
Ցուլ
Գործնական առումով ամեն ինչ կարգին է, դեռ մի բան էլ ավելին: Առաջընթացն անխուսափելի է: Նոր առաջարկներ կստանաք, որոնք ձեզ շատ կուրախացնեն:
Երկվորյակ
Մի թուլացեք: Շրջապատը ու միջավայրը կփորձեն կոտրել ձեզ, բայց դա նրանց չի հաջողվի, եթե պինդ ու տոկուն լինեք:
Խեցգետին
Ֆինանսական հարցերում խնդիրներ կառաջանան, եթե զգույշ չլինեք: Ձեզ ոչ անհրաժեշտ գնումներ մի կատարեք, գումար մի վատնեք և ամեն ինչ նորմալ կլինի:
Առյուծ
Տուրք մի տվեք էմոցիաներին: Դժվար իրավիճակներն անխուսափելի են, բայց եթե գլխով մտածեք, ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծում կստանա:
Կույս
Խնդրահարույց հարցեր կան ընտանիքի ներսում, փորձք դրանք լուծել առանց տուրք տալու էմոցիաներին: Սթափ գլխով կայացված որոշումներն ավելի ճիշտ կլինեն, կարող եք խորհուրդ հարցնել ծնողներին:
Կշեռք
Եթե արդեն ունենք զուգընկեր, ապա հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, իսկ եթե միայնակ եք, կհանդիպեք ձեր կեսին, հանդիպումը կհանգեցնի սիրային լուրջ հարաբերությունների:
Կարիճ
Այն ամենը, ինչ կձեռնարկեք այս փուլում, կպսակվի հաջողությամբ: Այնպես որ ճիշտ ժամանակն է գործի անցնելու և իրականացնելու վաղուց ականջի հետև գցած ծրագրերը:
Աղեղնավոր
Գործնական ակտիվությունը կտա իր պտուղները: Շարունակեք նույն կերպ և հաջողությունն ու առաջընթացը կուղեկցեն ձեզ:
Այծեղջյուր
Գործնականում ամեն ինչ կարգին է, իսկ ահա անձնականում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Հարազատների, սիրելի հետ կոնֆլիկտներ կլինեն, փորձեք ամեն հարցին մոտենալ սառը գլխով:
Ջրհոս
Անկեղծ զրույցներ վարելու իսկական ժամանակն է: Եթե կան չպարզված հարցերի շրջապատի հետ, ապա հիմա ժամանակն է բոլոր հարցերը լուծելու համար:
Ձկներ
Մի վախեցեք կարևոր ու վճռական որոշում կայացնելու համար: Սկզբում կվարանեք, բայց լսեք ձեր ներքին ձայնին, կողքից շատ մարդիկ կարող են խորհուրդ տալ, բայց լսեք ձեզ: