Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանն իր կողմից առաջարկած քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության, ինչպես նաեւ՝ այդ նախափեռնությանը մասին Սամվել Բաբայանի կուսակցության կողմից արված առաջարկի մասով, այն է` քննարկումը սեպտեմբերին տեղափոխել, վերջերս` մոտ 20 օր առաջ, Արցախի ԱԺ-ում էր հնչեցրել:
Խոսքը, հիշեցնենք Արցախում գործող հիմնադրամների գործունեությունը քննող հանձնաժողով ձևավորելու մասին էր։
Նման առաջարկով Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը դեռ ամռանն էր հանդես եկել, ինչին միացել էր նաև Բաբայանի կուսակցության օատգամավորներից մեկը, բայց կարճ ժամանակ անց հետ էր վերցրել ստորագրությունը։
«Միասնական հայրենիքն» էլ հայտարարություն էր տարածել, որ թեև հիմնադրամների գործունեությունն իսկապես քննելու կարիք կա, բայց հարցին ավելի ուշ` սեպտեմբերին, կանդրադառնան։
Սեպտեմբերից սակայն երկու ամիս ու Դավիթ Գալստյանի` օրերս Աժ֊ում ունեցած ելույթ-հիշեցումից հետո սակայն առ այսօր Բաբայանի կուսակցության կողմից որեւէ արձագանք դարձյալ չկա՝ ի վերջո քաղաքական կամք դրսեւորելո՞ւ են միանալու այդ նախաձեռնությանը, թե՞ ոչ:
Ու թեեւ Բաբայանն ու կուսակիցները հերքում են, թե նա Արցախի ներդրումների հիմնադրամից գումար չի ստացել, այնուամենայնիվ, Արցախի քաղաքական շրջանակները շարունակում են պնդել, թե «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդն այդ գումարը՝ 100 մլն դրամը, միջնորդավորված է ստացել:
Թեեւ մեզ որեւէ կերպ չի հաջողվում կապ հաստատել Բաբայանի հետ ու այս՝ թնջուկի նմանված պատմության հարցերն անձամբ իրեն ուղղել, բայց Ստեփանակերտից պնդում են նաեւ, թե վերոնշյալ հանձնաժողովը չի ձեւավորվում հենց այդ՝ 100 մլն դրամի պատճառով:
Այսինքն՝ պետությունը առանց տոկոսի 100 մլն դրամ է տվել Բաբայանին, որպեսզի նրա կուսակցությունից եւ որեւէ մեկը հանկարծուհանկարծ չմիանա ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությանը, ու այդ հանձնաժողովն այդպես էլ չձեւավորվի:
Սևակ Վարդումյան
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում