
2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության կտրամադրվի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջարկվում է ընդունել նախագիծ, որով 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500.000 դրամի չափով:
Ըստ այդմ՝ ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 146.500.000 ՀՀ դրամ՝ թվով 293 շահառուների սոցիալական աջակցություն տրամադրելու համար:
Մանրամասներըւ` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան